Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:53

Ղարաբաղում ստեղծված իրավիճակը չպետք է օգտագործվի վարձկանների կողմից տարածաշրջան ներթափանցելու համար

Ղարաբաղում ստեղծված իրավիճակը չպետք է օգտագործվի վարձկանների կողմից տարածաշրջան ներթափանցելու համար

Ղարաբաղում ստեղծված իրավիճակը չպետք է պատճառ դառնա վարձկանների` տարածաշրջան ներթափանցելու համար։

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո։

«Մեր ընդհանուր կարծիքն այն է, որ Լեռնային Ղարաբաղում տիրող վիճակը չպետք է օգտագործվի տարածաշրջան օտարերկրյա վարձկանների ներթափանցման համար, և կապ չունի, թե ում կողմից նման փորձ կարվի։ Եվ այս հարցում մեր և մեր թուրք գործընկերների դիրքորոշումները համընկնում են», — հայտարարել Է Լավրովը։

Անկարան հուսով է, որ Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման վերահսկողության համատեղ կենտրոնը կստեղծվի մոտ ժամանակներս:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն՝ ամփոփելով իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքները։

«Մենք տեսնում ենք, որ հրադադար է հաստատվել։ Մենք հույս ունենք, որ մոտ ապագայում կստեղծվի հրադադարի ռեժիմի վերահսկողության համատեղ կենտրոն», — ասել է Չավուշօղլուն։

Հիշեցնենք, որ Արցախյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից ահաբեկիչների մասնակցության փաստը բազմիցս հաստատվել է միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև մի շարք պետությունների ղեկավարների կողմից:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+