Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:57

Սյունիքի միջազգայնորեն ճանաչված տարածքից ոչ մի միլիմետր հող չի զիջվում․ ՀՀ վարչապետ

Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Սյունիքում տիրող վիճակին, նշելով, որ այնտեղ ներկայում տեղի են ունենում սահմանային կետերի տեղորոշման աշխատանքներ։ Նրա խոսքով՝ աշխատանքներն ունեն որոշակի բարդություններ։

«Մեր համոզմունքն այն է, որ այդ աշխատանքը պետք է տեղի ունենա, քանի որ այն անհրաժեշտ է Սյունիքի և, առհասարակ, ՀՀ-ի անվտանգության ապահովման համար։ Այնտեղ ունենք 2 բնակավայր, որոնց հետ կապված կան որոշակի խնդիրներ։ Դրանցից մեկը Որոտանն է, մյուսը՝ Շուռնուխը։ Այս բնակավայրերում սահմանային աշխատանքները կատարելիս կարող են ցավոտ իրավիճակներ առաջանալ, սակայն, կառավարությունը լիարժեք փոխհատուցումների առաջարկներով հանդես կգա, և մեր քաղաքացիների շահերը կպաշտպանվեն»։

Վարչապետը մեկ անգամ ևս հավաստիացրեց, որ Սյունիքի միջազգայնորեն ճանաչված տարածքից ոչ մի միլիմետր հող չի զիջվում։ Նաև նշեց, որ այս գորնծընթացը ոչ սահմանազատում է, ոչ էլ սահմանագծում, սա որոշ սահմանային կետերի տեղորոշման գործընթաց է մեր երկրի անվտանգությունը ապահովելու համար։

Հիշեցնենք, որ  վերջին օրերին Սյունիքում մեծ աղմուկ է բարձրացրել սահմանային կետերի տեղորոշման հետ կապված աշխատանքը։ Բանն այն է, որ սահմանին բնակութուն հաստատած որոշ ընտանիքների տները այդ աշխատանքի հետևանքով անցնում են ադրբեջանցիներին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+