Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:50

Ներկա կառավարությունը վայրկյան շուտ պետք է հեռանա․ Առուշ Առուշանյան

Այս ամբողջ ընթացքում պետական մի սուբյեկտ չի կարող ասել, թե ինքը մի գործառույթ կատարել է: «Բեսթ Ռոուդ» ընկերությունը, որ ասում են, թե պատկանում է ինձ և 16 միլիոն դրամի չարաշահում է արել, պատերազմի ամբողջ ընթացքում ողջ զինտեխնիկայի տեղափոխումն է կատարել և ծիծաղելի է այս առնչությամբ գործ հարուցելը, որովհետև, գուցե, դա մեկ օրվա վառելիքի գումարն է եղել։

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը և նշեց, որ այդ կազմակերպության երկու սեփականատերերից մեկը իր ընկերն է, մյուսը՝ բարեկամը, որը ՌԴ-ում նույն բիզնեսով է զբաղվում և Գորիսում մոտ 4 միլիոն դոլարի ներդրում է արել:

Ինչպես Առուշանյանն ասաց՝ Գորիսի համայնքապետարանը պատերազմի ողջ ընթացքում մեր նահատակված եղբայրների դիերը տեղափոխելու բոլոր գործառույթները կատարել է։

«Ներկա կառավարությունը վայրկյան շուտ պետք է հեռանա: Իրենք չգիտեն, թե ինչ է պոստը, թշնամին հարյուրավոր տեխնիկա է բերում, մե՞նք ինչ ենք անում»,- ասաց նա՝ հավելելով, որ պետք է պայքարեն։

Հիշեցնենք, որ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում  քննվում են նաև Գորիս համայնքի ղեկավարի կողմից թույլ տրված առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ 2019թ. մայիսի 25-ին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 2019թ. նոյեմբերի 11-ին ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածով, 2020թ. մարտի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 322-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործերը: Հիշեցնենք նաև, որ առավոտյան Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը ձերբակալվել էր։ Նա կոչ էր արել փակել Գորիս տանող ճանապարհը, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չայցելի։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+