Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+9°
  • Կապան+10°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:39

Ձերբակալվել է Գորիսի քաղաքապետը

Ձերբակալվել է Գորիսի քաղաքապետը

Ձերբակալվել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը: Այս մասին Armenia Today-ին  հայտնեցին Ոստիկանության լրատվության վարչությունից, սակայն չմանրամասնեցին, թե ինչ քրեական գործի շրջանակներում է քաղաքապետը կալանավորվել։

Հիշեցնենք՝ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը տեղեկացրել էր է, որ առավոտյան ժամը 06։00-ին Գ․Տաթևացու անվան հրապարակից ավտոմեքենաների շարասյունը կմեկնի Սյունիքի դարպասներ՝ «արգելելու հայոց հողը օտարող, Սյունիքի երբեմնի անառիկությունը խաթարող «վարչապետի» մուտքը Սյունիքի մարզ»։

Հավելենք, որ վարչպետը  Սյունիքի մարզի ճանապարհին է։ Սյունեցիներն էլ փակել են ճանապարհը, որպեսզի Նիկոլ Փաշինյանը չկարողանա մտնել մարզ։

Ճանապարհին Նիկոլ Փաշինյանը տեսաուղերձով դիմեց սյունեցիներին՝ փորձելով հանդարտացնել իրավիճակը․ «Ուզում եմ Ձեզ հավաստիացնել, որ Սյունիքի մարզ այցելելու իմ որոշումն ամենևին էլ կրքեր բորբոքելու համար չէ: Ընդհակառակը, նախ՝ Սյունիք գալու որոշումը կայացրել եմ սյունեցիների նկատմամբ իմ հարգանքի և գնահատանքի տուրքը մատուցելու նպատակով:

Երկրորդ, որն առավել կարևոր է, Ձեր հարցերին պատասխանելու, ուղիղ Ձեր աչքերին նայելու, անհրաժեշտ բացատրություններ տալու: Ինձ հաշիվ եմ տալիս, թե Ձեր տված հարցերն ինչպիսին են լինելու: Ես որոշակի համոզմունք ունեմ, որ կկարողանամ դրանց պատասխանել, Ձեր կասկածները փարատել ,և եթե նման համոզմունք չունենայի, այսպիսի որոշում չէի կայացնի»,- ասել է վարչապետը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+