Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 23:47

Վրաստանում անհնարին են համարում «Վեցի պլատֆորմի» ստեղծումը Հարավային Կովկասում

Վրաստանի մասնակցությունը Ռուսաստանի հետ որևէ համատեղ ձևաչափերին անհնար է թվում այնքան ժամանակ, քանի դեռ «ՌԴ-ն չի կատարել իր միջազգային պարտավորությունները», հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան  ի պատասխան տարածաշրջանում «Վեցի պլատֆորմի» ստեղծման նախաձեռնության:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ իրենք քննարկում են Հարավային Կովկասի տարածաշրջանում համագործակցության զարգացման նոր ձևաչափի՝ «Վեցի պլատֆորմի» ստեղծումը: Հարթակ կարող են մտնել Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը, Իրանը, Վրաստանը և, ցանկության դեպքում, Հայաստանը։ 

«Մենք մասնակցում ենք մեր հարևան երկրների ՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ համագործակցության տարածաշրջանային տարբեր ձևաչափերին։ Հասկանալի են մեր գործընկերների և բարեկամ երկրների փորձերը տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդման ուղղությամբ», — հայտարարել է Դարսալիան վրացական Առաջին ալիքին:

«Ինչ վերաբերում է այն ձևաչափերին, որոնց մասնակցելու է Ռուսաստանի Դաշնությունը, մենք դրա հետ կապված բազմաթիվ հարցեր ունենք։ Այդ ձևաչափերի գոյության համար անհրաժեշտ է, որ Ռուսաստանը կատարի իր միջազգային պարտավորությունները, ինչը ենթադրում է կրակի դադարեցման պարտավորության նվազագույն կատարում, Վրաստանի տարածքից զորքերի դուրսբերում, փախստականների վերադարձի գործընթացի սկիզբ և այլն», — հայտարարել է նա:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+