Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:41

Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործը չի կարճվի. փաստաբան

Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործը չի կարճվի. փաստաբան

Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործը չի կարճվի: Այս մասին  168.am-ի հետ զրույցում նշել է ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։

«Անձի մահվան դեպքում երկու տարբերակ կա, կա՛մ պետք է դիմել, որ մահվան հիմքով կարճվի, կա՛մ  իրավունքների խախտման վերականգնման հետ կապված գործառույթներ իրականացնել, այսինքն կա՛մ գործը կարճվում է մահվան հիմքով, կամ իրավահաջորդը՝ տվյալ դեպքում՝ մերձավորներից մեկը, դիմում է, որ խախտված իրավունքը վերականգնվի: Փաստաբանական կողմն ընտրել է երկրորդ տարբերակը»,- նշել է Բաղդասարյանը:

«Անձի մահվան դեպքում երկու տարբերակ կա, կա՛մ պետք է դիմել, որ մահվան հիմքով կարճվի, կա՛մ  իրավունքների խախտման վերականգնման հետ կապված գործառույթներ իրականացնել, այսինքն կա՛մ գործը կարճվում է մահվան հիմքով, կամ իրավահաջորդը՝ տվյալ դեպքում՝ մերձավորներից մեկը, դիմում է, որ խախտված իրավունքը վերականգնվի: Փաստաբանական կողմն ընտրել է երկրորդ տարբերակը»,- ասել է Բաղդասարյանը:

Փաստաբանը հայտնել է, որ իրենց միջնորդությունը դատարանն արդեն բավարարել է: Մեր հարցին, թե կարծում են, որ կհասնեն արդարացմա՞ն, Բաղդասարյանն  արձագանքեց.

«Պաշտպանական կողմը բազմիցս հայտարարել է, որ այդ քրեական գործը, ըստ էության, շինծու քրեական գործ էր՝ բխող բոլոր իրավական հետևանքներով, իսկ այս քրեական գործի ընթացքում անձը տևական ժամանակ ենթարկվեց խոշտանգման, որի վերաբերյալ նաև առկա է ՄԻԵԴ-ի դիրքորոշումը: Հետամուտ ենք լինելու, որ իրավունքների առերևույթ խախտումը, Գրիգորյանի հետ կապված, վերականգնվի»:

Հիշեցնենք՝ Գրիգորյանին, ինչպես նաև նրա կնոջը՝ Նազիկ Ամիրյանին,   մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին և 2-րդ կետերով (ապօրինի կերպով զենք-ռազմամթերք ձեռք բերելը, կրելը կամ փոխադրելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ), ինչպես նաև ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքի հափշտակություն):

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+