Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:49

Թեժ քննարկում՝ կուսակցությունների մասին օրենքի շուրջ

Թեժ քննարկում՝  կուսակցությունների մասին օրենքի շուրջ

Ազգային ժողովում «Կուսակցությունների մասին» ՀՀ սահմանադրական օրենքի փոփոխությունների նախագծի քննարկումը բավականին բուռն է ընթանում։

«Իմ քայլը» խմբակցությունն այս նախաձեռնությամբ առաջարկում է հեշտացնել կուսակցությունների գրանցման և ստեղծման ընթացակարգը։

Առաջարկվում է արգելել իրավաբանական անձանց կողմից՝ կուսակցությունների բիզնեսից ուղիղ ֆինանսավորումը։ Այս փաթեթով կստեղծվի այնպիսի կառուցակարգ, որը քաղաքացուն հնարավորություն է տալու իմանալ, թե կուսակցությունն ինչպես է ֆինանսավորվում։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարծիք հայտնեց, որ  կուսակցությունների մասին օրենքը ոչինչ էլ չի կայունացնելու, այն որևէ կապ չունի քաղաքական համակարգի կայունացման հետ։

«Այո, ասում են, որ մինչև ընտրությունները պետք է փոխել կուսակցությունների մասին օրենքը։ Եվ դրանով արդար ընտրություններ կլինեն։ Միամիտ եք ժողովուրդ, ի՞նչ կուսակցությունների մասին օրենք: Մի հատ նայեք՝ ինչպես են այսօր Հայաստանում աշխատում մամուլը, մեդիան, հեռուստաընկերությունները, որոնք սպառում են հանրային մուլտիպլեքսը, որոնք որոշում են բլոկ անել այսինչ մարդուն, ցույց չտալ նրան:  Քաղաքական համակարգն ինչպե՞ս եք առողջացնելու»,- հարց հնչեցրեց Մարուքյանը։

Նիստին ներկա արդարադատության փոխնախարարն էլ նշեց, որ առաջարկվում է կուսակցության ղեկավար մարմիններում սեռերի հավասարություն սահմանել։

ԼՀԿ-ից պատգամավոր Արմեն Եղիազարյանը հակադարձեց՝ նշելով, որ  կուսակցությունների քվոտայում կանանց ներգրավվածությունը ժամանակավրեպ է։

ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանն արձագանքեց, որ օրենքում կարևոր դրույթ է ավելացել, որով  կուսակցության  ղեկավար մարմնի կազմում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 60 տոկոսը:

«Եթե կուսակցության կազմում չեն ուզում ընդգրկել տարբեր սեռերի ներկայացուցիչների, ես ուզում եմ ձեզ հարցնել՝  բա ձեր նախընտրական ցուցակները կազմելիս ու՞մ մորաքրոջն եք խնդրելու, որ գա և ձեր ցուցակում ընդգրկվի»,- նկատեց ԱԺ փոխնախագահը։

Իմքայլական պատգամավոր Համազասպ Դանիելյանն էլ ևս  մեկ անգամ ընդգծեց, որ կուսակցությունների մասին օրենքում փոփոխությունները կնպաստեն, որպեսզի դրանք  ֆինանսական առումով առավել թափանցիկ և հաշվետու լինեն։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+