Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:18

«Ժողովուրդ». Ինչ է փոխվել խորհրդարանական ընտրություններից երկու տարի անց

«Ժողովուրդ»-ը գրում է.

«Այսօր լրանում է 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների երկրորդ տարին: Երկու տարի առաջ՝ դեկտեմբերի 9-ին՝ թավշյա հեղափոխությունից ամիսներ հետո, տեղի ունեցան արտահերթ ընտրություններ, որտեղ էլ բացարձակ առավելություն ունեցավ «Իմ քայլը» դաշինքը: Ընտրողները 884 հազար 849 ձայն տվել են Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքին։

Վարչապետի պաշտոնակատարի առաջնորդած ուժը ստացել էր ձայների ճնշող մեծամասնությունը՝ 70,43 տոկոսը։ Երկրորդ տեղում էր Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան»-ը՝ 103 հազար 837 ձայն կամ 8,27 տոկոս։ Եվ եռյակը եզրափակում էր Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան»-ը՝ 80 հազար 49 ձայն կամ 6,37 տոկոս: Ըստ այդմ, «Իմ քայլը» դաշինքը նոր ԱԺ-ում ունեցավ 88 աթոռ, ԲՀԿ-ն՝ 26, ԼՀԿ-ն՝ 18։

Իսկ ի՞նչ է արել խորհրդարանն այս երկու տարիների ընթացքում: Նախորդ մեկ տարվա ընթացքում խորհրդարանը թերեւս ավելի կառուցողական էր աշխատում, փորձում էին ընդունել այնպիսի նախագծեր, որոնք կարող են օգտակար եւ կարեւոր լինել քաղաքացիների համար, սակայն այս տարվա ընթացքում խորհրդարանը վերածվեց իշխանության եւ ընդդիմադիր խմբակցությունների միջեւ բանավեճի հարթակի:

Այսօր արդեն, ելնելով այսօրվա իրողություններից, այդ սրումն ավելի է խորացել, եւ չի լինում որեւէ նախագիծ, որի քննարկման ժամանակ խորհրդարանում կրքերը չբորբոքվեն: Ավելին՝ այսօր խորհրդանշական է, որ արտախորհրդարանական ընդդիմությունը քաղաքացիներին ուղղորդում է ԱԺ ժամը 16։00-ին՝ իր կամքը իշխող ուժին պարտադրելու համար»։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+