Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:40

ԱԺ-ի նոր պատգամավորներն ստանձնեցին իրենց լիազորությունները

ԱԺ-ի նոր պատգամավորներն ստանձնեցին իրենց լիազորությունները

ԱԺ-ն նոր  պատգամավորներ ունի։ Մինչև նիստի մեկնարկը ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը տեղեկացրեց, որ  դադարեցվել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Գայանե Աբրահամյանի և Վարազդատ Կարապետյանի լիազորությունները։

Գայանե Աբրահամյանի փոխարեն մանդատը ստացավ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի հերթական թեկնածու Հայկ Ցիրունյանը։

Իսկ Վարազդատ Կարապետյանի փոխարեն մանդատը վերցրեց Նարեկ Գրիգորյանը։

Նրանք երդմամբ ստանձնեցին իրենց պատգամավորական լիազորությունները։

Ի դեպ, ԲՀԿ-ն Աժ նիստին չի մասնակցում։

Հավելենք, որ Աժ օրակարգում ներառված է  27 հարց, այդ թվում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքը:

Հիշեցնենք, որ  Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Ցիրունյանի լիազորությունները նույնպես դադարեցվել էին։

Իսկ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել, քանի որ նա ստանձնում է Չինաստանում Հայաստանի առևտրային ներկայացուցչի պարտականությունները։

Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ «Իմ քայլը» խմբակցության անդամներ  Գայանե Աբրահամյանը, Վարազադատ Կարապետյանը,  Լուսինե Բադալյանը վայր են դրել իրենց պատգամավորական մանդատները, իսկ Թագուհի Թովմասյանը դուրս է եկել խմբակցությունից և շարունակելու է իր գործունեությունը որպես անկախ պատգամավոր:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+