Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:26

Վարչապետը փորձում է որպես շանթարգել օգտագործել իր նախարարներին․ Մարուքյան

Վարչապետը փորձում է որպես շանթարգել օգտագործել իր նախարարներին․ Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայ ռազմագերիների հարցով դիմել է ՄԱԿ, Կարմիր խաչ, Եվրոպայի խորհուրդ և ՌԴ նախագահին, և, այս պահի դրությամբ, Ադրբեջանում հայ ռազմագերիների մասնակցությամբ զորահանդես չի լինելու։ Այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն  իրենց նախաձեռնած խորհրդարանական լսումների եզրափակիչ ելույթում։

«Դիմել ենք Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտե։ Այն միակ մարմինն է, որը կարող է այցելել Ադրբեջան և տեսնել՝ բանտերում ինչ վիճակ է, ովքեր կան, որտեղ են պահվում: Պահանջել ենք ոչ պլանային այցելություն: Կապի մեջ ենք. հիմա քննարկումներ են ընթանում: Ռուսաստանի դերն այստեղ շատ կարևոր է, որովհետև փաստաթղթի ստորագրման երաշխավորը Ռուսաստանն է, և փաստաթղթի գործողություններին, թե որը երբ է ի կատար ածվում, էլի Ռուսաստանն է հետևում»,-շեշտեց Մարուքյանը:

Նա նշեց, որ ԼՀԿ-ն առաջարկել է ստեղծել պարիտետային փաստահավաք հանձնաժողով, որը կուսումնասիրի պատերազմի հանգամանքները:

Էդմոն Մարուքյանն անդրադարձավ նաև Կառավարության կազմում տեղի ունեցած վերջին փոփոխություններին։

«Մենք ժամանակին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնեցին, բայց «Իմ քայլը» նրան ատամներով պաշտպանեց։ Պատերազմից հետո նրան պաշտոնից ազատեց։ Պատերազմի հետ կապված այդ նախարարության հետ ի՞նչ հարց կար։  Վարչապետը փորձում է որպես շանթարգել օգտագործել իր նախարարներին և կայծակի հիմնական հարվածը իրենից հեռու պահել, բայց չի լինի, պետք է հրաժարական տա»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ  ԱԺ-ում այսօր ԼՀԿ-ի նախաձեռնությամբ տեղի էին ունենում խորհրդարանական լսումներ՝ նվիրված երկրում ստեղծված իրավիճակից ելքերին, որին, ի դեպ, իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները չէին մասնակցում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+