Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:18

Մարդկանց ագրեսիվության տանելու հորդորներ են հնչեցվում․ Հովհաննես Իգիթյան

Մարդկանց ագրեսիվության տանելու հորդորներ են հնչեցվում․ Հովհաննես Իգիթյան

Բոլորը պետք է այնպես անեն, որ Հայաստանում բախումներ տեղի չունենան։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանն՝ անդրադառնելով ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի այն հայտարարությանը, թե հրաժարական չտալու դեպում Փաշինյանին գազազած ժողովուրդը կհոշոտի։

«Ես լսում եմ տարբեր մարդկանց ելույթներ և չեմ տեսնում իրավիճակից դուրս գալու որևէ առաջարկ, փոխարենը մարդկանց ագրեսիվության տանելու հորդորներ են հնչեցնում և՛  իշխանությունից, և՛ ընդդիմությունից։ Կարող է մի քիչ ռոմանտիկ հնչել, բայց ես կարծում եմ, որ երբ պետությունը վտանգված է,  քաղաքական գործիչները ոչ թե պետք է մարդկանց իրենց շուրջ միավորեն, այլ՝ իրավիճակից դուրս գալու լուծումներ առաջարկեն»,- նկատեց իշխող ուժի ներկայացուցիչը։

Պատգամավորի կարծիքով՝ ազգային համախմբումը լինում է ոչ թե  մեկ մարդու հրաժարականի պահանջի, այլ՝ գաղափարների և ծրագրերի շուրջ։

Հովհաննես Իգիթյանի պատկերացմամբ՝ դիվանագիտության ամբողջ կորպուսը պետք է միավորել, բայց հակառակն է տեղի ունենում։ Նա ցավում է, որ փորձառու դիվանագետները դուրս են գալիս ոլորտից։ ԱԺ պատգամավորն ընդգծում է, որ այսօր պետք է միավորվել պետության շուրջ, ոչ թե առանձին անհատների։

Հիշեցնենք, որ  ընթացիկ քաղաքական գործընթացների հետ կապված ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը «Կրկին քաղաքացիական պատերազմի վտանգի մասին» վերտառությամբ հոդվածով է հանդես եկել։ Ըստ Առաջին նախագահի՝ Վազգեն Մանուկյանի գլխավորած հանրահավաքը ավելի խորացրեց իր մտավախությունը մեր երկրին սպառնացող քաղաքացիական պատերազմի վտանգի մասին:

Ընդդիմության միասնական թեկնածու  Վազգեն Մանուկյանը հայտարարել էր,  որ ինչքան շուտ Փաշինյանը հրաժարական տա, այնքան լավ, հակառակ դեպքում, գազազած ժողովուրդն իրեն կհոշոտի։

Հիշեցնենք նաև, որ  նոյեմբերի 9-ին Արցախյան պատերազմը կանգնեցնելու վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ինչպես արտախորհրդարանական, այնպես էլ խորհրդարանական ընդդիմադիր ուժերը պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարականը։ Նշենք, որ եթե Փաշինյանի հրաժարականի պահանջով միացած 16 կուսակցությունների վարչապետի միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է, ապա նրանց չմիացած ԼՀԿ-ի թեկնածուն՝ Էդմոն Մարուքյանն է։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+