Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+9°
  • Կապան+10°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 11:16

«Իշխանությունները հերթական անգամ ապացուցեցին, որ սարսափում են ինձանից». Գագիկ Ծառուկյանը ուղերձը

Ազատության հրապարակում ընթացող «Նիկոլ, հեռացիր» հանրահավաքին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի մասնակցում, քանի որ հանրահավաքից առաջ նրան հրավիրել են ԱԱԾ։

Սակայն Գագիկ Ծառուկյանը ժողովրդին ուղերձ էր հղել, որն ընթերցեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

Մինչ ուղերձի ընթերցումը, Իվետա Տոնոյանը նշեց, որ իշխանության և անձամբ Նիկոլ Փաշինյանի հրահանգով են ԲՀԿ առաջնորդին կանչել ԱԱԾ, որպեսզի նա հնարավորություն չունենա խոսելու ժողովրդի հետ։

Այուհետև ընթերցեց ուղերձը, որտեղ, մասնավորապես, նշված էր. «Սիրելի ժողովուրդ, Արցախից եկած քույրեր ու եղբայրներ, Ազատության հրապարակում այսօր ես պետք է լինեի ձեր կողքին, պետք է խոսեի ձեզ հետ մեր երկրին հասած պատուհասի և դրանից հնարավոր ելքերի մասին, բայց ինչպես գիտեք՝ հերթական անգամ վախկոտ իշխանությունների ձեռքով գտնվում եմ ԱԱԾ-ում, նորից կանչել են հարցաքննության։ Իշխանությունները հերթական անգամ ապացուցեցին, որ սարսափում են ինձանից, ամեն ինչ անում, որպեսզի ես չկարողանամ հանդիպել իմ ժողովրդի հետ։ Ես նախկինում ասել եմ և հիմա կրկնում եմ՝ Նիկոլ Փաշինյանը պետք է վախենա ոչ թե ինձանից, այլ իր վարած խայտառակ քաղաքականության հետևանքներից, անտուն ու անհայրենիք մնացած մեր արցախցիների զայրույթից, զավակ կորցրած ծնողի ցասումից։ Նիկոլ Փաշինյանն իր աթոռը պահելու համար ընդունակ է անգամ ամենաստոր քայլերի։ Որքան էլ ինձ համար ցավալի է այս մասին խոսելը, ես դեռևս ամիսներ առաջ կանխատեսում էի, որ մեր երկրի իշխանությունների խայտառակ քաղաքականության պատճառով մոտալուտ վտանգ է սպասվում»։

Իր ուղերձում Գագիկ Ծառուկյանը նաև հիշեցրել էր, որ դեռևս հուլիսին էր հայտարարել, որ բացառիկ տաղանդ է պետք ունենալ ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունները վատացնելու համար, այն ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի, որը կրկին օգնության ձեռք մեկնեց ու կանգնեց հայ ժողովրդի կողքին։

«Պետք է ձևավորվի նոր իշխանություն, որը հնարավորություն կունենա վարելու նոր բանակցություններ։ Իհարկե, այս փուլում, դժբախտաբար, Արցախը հետ բերել չենք կարող, բայց գոնե նոր իշխանությունը հնարավորություն կունենա մինիմումի հասցնել խայտառակ փաստաթղթի արդյունքում եղած հետևանքները։ Փոխանակ Նիկոլ Փաշինյանն ընդունելով իր և իր թիմի խայտառակ պարտությունը՝ ներողություն խնդրի ու հեռանա, նա իր պարտությունն ամեն օր մեկի վրա է բարդում»,- նշված էր ուղերձում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+