Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:10

Քանի հոգի է կողմ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին

Քանի հոգի է կողմ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին

Քաղաքացիները՝ ՀՀ անվտանգության մասին

Հարցվածների 57,1 %-ի կարծիքով  Հայաստանն ավելի ապահով է արտաքին հարձակումից, քան նախքան Արցախյան  պատերազմը:  Այս մասին  վկայում են «GALLUP International Association»-ի Հայաստանում  անցկացրած հարցումները։

Հարցվածների  86,5 %-ի կարծիքով՝ մեր երկրի անվտանգությանը սպառնում է  Թուրքիան,  իսկ 70,9 %-ը գտնում է, որ մեր սպառնալիքը Ադրբեջանն է։

Քաղաքացիները՝ ներքաղաքական իրավիճակի մասին

Հարցվածների  28,8 %-ը նշել է, որ կողմ է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, 16,9 %-ը՝ դեմ։

Հարցման մասնակիցների 45,3%-ի կարծիքով` վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական ներկայացնի, իսկ 37,8%-ը՝ որ նա պետք է շարունակի պաշտոնավարել:

Ի դեպ, հարցումն անց է կացվել նոյեմբերի 11-ին, 18-ին և 25-ին։

Հարկ է նկատել, որ եթե նոյեմբերի 11-ին վարչապետը պետք է հրաժարական տար 35,2 %-ի կարծիքով, ապա նոյեմբերի 25-ին նույն պահանջին կողմ է եղել  45,3 %-ը։

Հարցման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ստեղծված իրավիճակից դուրս գալու  վարչապետի 6 ամսվա ճանապարհային քարտեզին, որը Փաշինյանը ներկայացրել էր Եռակողմ հայտարարությունից հետո։

Հարցվածների 56,3 %-ը  ծանոթ չէ ճանապարհային քարտեզին, իսկ  41,5 %-ը ծանոթ է։

Հիշեցնենք, որ  հարցումն իրականացվել է Հայաստանի Հանրապետությունում, նոյեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 2-ը, որին մասնակցել է 1002 քաղաքացի:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+