Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:19

ԱՄՆ-ում հակահայկական և հակառուսական բանաձևերը հանվել են օրենքի նախագծից․ Սարգսյան

ԱՄՆ-ում  հակահայկական և հակառուսական բանաձևերը հանվել են օրենքի նախագծից․ Սարգսյան

Հայկական լոբբիստների շնորհիվ պատմության մեջ ամենահակահայկական բանաձևը հանվել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների Պալատի օրակարգից։

Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում տեղեկացրեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

Նա հստակեցրեց, որ բանաձևը վերաբերում էր 2021 թվականի  Ազգային պաշտպանության հաստատման վերաբերյալ օրենքում անթուլատրելի հակահայկական ձևակերպումների մասին:

«Դեռևս հուլիսին բարձրաձայնել էի, որ ԱՄՆ Կոնգրեսում ադրբեջանցիները, համագործակելով մի շարք այլ պետությունների հետ, հակահայկական  բանաձև են շրջանառության մեջ դրել։ Դա օրենքի նախագիծ էր ֆինանսավորման վերաբերյալ, որի մեջ ձևակերպումներ կային, որոնք ուղղակիորեն ոչ միայն  չէին բխում Հայաստանի շահերից, այլ՝  հակասում էին։ Այդ ձևակերպումները մեզ համար չափազանց վտանգավոր և վատն էին»,- ներկայացրեց միջազգայնագետը։

Օրենքի նման հոդվածը հանելու համար  հետևողական աշխատանքներ պետք է տարվեր։ ԱՄՆ-ում  հայկական համայնքը  և լոբբիստական կազմակերպություններն իրենց ջանքներն ուղղել էին այդ գործին։

«Այդ հոդվածում հավասարության նշան էր դրվում Լեռնային Ղարաբաղի և Աբխազիայի, Օսեթիայի, Ղրիմի կոնֆլիկտների միջև։ Բնականաբար, դա մեզ համար անընդունելի էր։ Պետք է հաշվի  առնենք, որ այդ հոդվածը ոչ միայն հակահայկական էր, այլ նաև հակառուսական։ Այդտեղ կար ուկրաինական և վրացական խնդիրը և դրանք վերաբերվում էին Ռուսաստանի Դաշնությանը։ Օրենքն ընդունել են, բայց հանել են  հոդվածը, որը հակահայկական և հակառուսական ձևակերպումներ էր պարունակում»,- մանրամասնեց Սարգսյանը։

Նա նշեց, որ ԱՄՆ-ում հայ լոբբիստական կառույցները կարողացել են նաև հասնել նրան, որ մի քանի նախագծեր մտնեն ԱՄՆ Կոնգրեսի օրակարգ, որոնք քննադատում են թուրք- ադրբեջանական ագրեսիան Լեռնային Ղարաբաղում։

Սուրեն Սարգսյանը հույս հայտնեց, որ  հայկական կազմակերպությունների կողմից տարվող էֆեկտիվ աշխատանքների միջոցով շրջանառության մեջ դրված հակաթուրքական և հակաադրբեջանական նախագծերը կընդունվեն։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+