Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+3°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 18:39

Դատարանը թույլ չտվեց Գագիկ Խաչատրյանին վիրահատության նպատակով Գերմանիա մեկնել

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը  թույլ չի տվել, որ գրավի դիմաց  ազատ արձակված ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը բուժման նպատակով Գերմանիա մեկնի։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց նրա փաստաբան Երեմ Սարգսյանը։

Նրա համար անհասկանալի է, թե ինչու է դատարանը մերժել միջնորդությունը։

«Պատճառաբանում են, որ Հայաստանում  էլ կարող է պատշաճ բժշկական օգնություն ստանալ։ Մոռանում ենք, որ հենց պետությունն էր Առողջապահության նախարարի մակարդակով կազմակերպել բժշկական ստուգումներ՝ լավագույն  մասնագետների ներգրավմամբ։ Եվ հենց իրենք են արձանագրել, որ Հայաստանում այդ վիրահատությունը հնարավոր չէ կատարել»,- նկատեց պաշտպանը։

Ըստ Փաստաբանի՝ Գագիկ Խաչատրյանը չէր մասնակցում դատական նիստին, քանի որ առողջական վիճակը թույլ չի տալիս։

Հավելենք, որ Գագիկ Խաչատրյանի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 18-ին։

Հիշեցնենք, որ  Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է 2019 թվականի օգոստոսի 30-ին,  բայց այս տարի գրավի դիմաց ազատ է արձակվել։

Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափի յուրացման, դրա կազմակերպման, դրդման կամ օժանդակության, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի, փողերի լվացման կազմակերպման, դրդման կամ օժանդակության համար։ Այս գործով ներգրավված է նաև Խաչատրյանի եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+