Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:34

Սոթքի հանքավայրը շահագործող ընկերությունը չի ցանկանաում մեկնաբանություն տալ

Սոթքի հանքավայրը շահագործող ընկերությունը չի ցանկանաում մեկնաբանություն տալ

Սոթքի  հանքավայրը շահագործող  «ԳեոպրոՄայնինգ» ընկերությունը տեղի ունեցող իրադարձությունների շուրջ առայժմ չի ցանկանում որևէ մեկնաբանություն տալ։

Armenia Today-ի հետ զրույցում ընկերությունից նշեցին՝  քանի դեռ Սոթքի  հանքավայրի շուրջ բանակցություններ են ընթանում, իրենք նախընտրում են որևէ  պարզաբանում  չտալ։

Միևնույն ժամանակ «ԳեոպրոՄայնինգ»-ից  չհստակեցրեցին, թե որ կողմի հետ են բանակցություններ տարվում, միայն ընդգծեցին, որ քննարկումներ ընթանում են բոլոր մակարդակներում։

Հավելենք՝ մամուլում տեղեկություններ են շրջանառվում, թե  հանքավայրի տնօրինությունն աշխատակիցներին հորդորել է անվտանգությունից ելնելով՝ աշխատանքի չգնալ։ Խոսակցություններ են պտտվում, որ հանքի 30 տոկոսը հայկական, մնացածը՝ ադրբեջանական վերահսկողության տակ են։

Սոթքի ոսկու հանքը, ըստ պաշտոնական մեկնաբանության, կիսով չափ հայկական, կիսով չափ ադրբեջանական կողմին է անցնում։

Հիշեցնենք, որ  օրեր առաջ  ադրբեջանցի զինվորները մտել են Սոթքի հանքավայր և աշխատակիցներին ժամանակ տվել դուրս գալու համար:  Թեև ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել էր այդ լուրը, սակայն  Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավարը հաստատել էր և տեղեկացրել, որ ադրբեջանցիները Սոթքի հանքի տարածքում են` բանակցություններ են վարում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն  իր հեռուսստաուղերձում անդրադարձել էր  Քարվաճառի ու Սոթքի ոսկու հանքի շուրջ տեղի ունեցած իրադարձություններին: Նա հայտարարել էր, որ գործընթացները տեղի են ունենում ոչ միայն ռուս խաղաղապահների, այլև ադրբեջանցի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Վարչապետը շեշտել էր, որ տեղի ունեցող գործընթացները նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործման մասն են: Այն ենթադրում է, որ ՀՀ ԶՈւ-ը պետք է տեղակայվի Գեղարքունիքի մարզի ՀՀ պետական սահմանին՝ այն սահմանին, որը հայտնի է որպես Խորհրդային Հայաստանի սահման:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ, ՌԴ և ԱՀ ղեկավարները նոյեմբերի 9-ին ստորագրել են եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը։ Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+