Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:18

ԱԳ նախարարը խայտառակ հայտարարություն է արել․ Էդմոն Մարուքյան

ԱԳ նախարարը խայտառակ հայտարարություն է արել․ Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հույս չի կապում հայկական դիվանագիտության հետ։ Նա այսպիսի եզրահանգման է եկել նաև այսօր՝ ԱԳ նախարար Արա Այվազյանի հայտարարությունից հետո։

Հիշեցնենք, որ Կառավարության նիստից հետո ԱԳ նորանշանակ նախարարը  լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ Հայաստանը դիվանագիտության մեջ ձախողում չի ունեցել։ Ըստ նրա՝  ձախողում եղել է ռազմի դաշտում, քանի որ մեր զինվորները կռվել են թշնամու մեծաքանակ ուժերի դեմ։

Էդմոն Մարուքյանը նախարարի այս կարծիքը խայտառակ հայտարարություն է համարում։

«Եթե այդ մարդը չգիտի, որ պատերազմը սկսվում է այն ժամանակ, երբ դիվանագիտությունը պարտվում է, ես ոչ մի ակնկալիք, ոչ մի սպասում չունեմ կոնկրետ իրենից», -ասաց նա։

Երկրում սեպտեմբերի 27-ից հայտարարված ռազմական դրությունը վերացնելու նախագիծն ԱԺ ներկայացրած  քաղաքական ուժի ղեկավարի խոսքով՝  իշխանությունը չի ցանկանում գնալ դրան։

«Ռազմական դրությունը չվերացնելու հիմնավորում այլևս չունեն։ Մոբիլիզացված քաղաքացիական անձինք ասում են՝ պետության հացն ենք ուտում ամեն օր, բայց ոչինչ չենք անում, թող զորացրեն, գնանք աշխատենք, տնտեսությունը խայտառակ վիճակում է»,- շեշտեց պատգամավորը։

Հիշեցնենք, որ այսօր Աժ-ն արտահերթ նիստում քննարկում է ռազմական դրության ռեժիմի վերացման հարցը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+