Ադրբեջանի խորհրդարանն առաջարկել է, որ հանրապետության կառավարությունը դիմի Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից Ֆրանսիային հետ կանչելու համար: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Միլլի Մեջլիսը նաև կոչ է արել վերանայել Փարիզի հետ քաղաքական և տնտեսական հարաբերությունները` նախօրեին ընդունված Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևի պատճառով:
Նշենք, որ նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատը հաստատել է մի փաստաթուղթ, որով առաջարկվում է երկրի կառավարությանը ճանաչել ԼՂՀ-ն: Փաստաթղթին կողմ է քվեարկել 305, դեմ՝ միայն մեկ սենատոր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






