«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երեկ տեղեկություն էր տարածվել, թե Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը հրաժարական է տվել: Դրանից հետո ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գեւորգ Ալթունյանը հայտնեց, թե այդպիսի տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Օնիկ Գասպարյանի մերձավոր շրջապատից տեղեկացավ, որ Օնիկ Գասպարյանն ամեն դեպքում հրաժարական տալու ցանկություն ունի:
Նա արդեն աշխատանքից ազատման մասին դիմում է ներկայացրել, սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ընդունում այն, ասել է, որ հետ վերցնի այն կամ սպասի մի որոշ ժամանակ: Նկատենք, որ Պաշտպանության նախարարությունում հստակ գիտեն՝ Օնիկ Գասպարյանի հեռանալու դեպքում շատ գեներալներ կհետեւեն նրա օրինակին: Երկար քննարկումներից հետո նա իր մտերիմներին ասել է, թե չի հեռանա եւ իր բանակին միայնակ չի թողնի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







