Ինչպես գիտեք՝ նոյեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, նախատեսվում էր Աժ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ գումարել, որի ընթացքում քննարկվելու էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից նախաձեռնած «Ռազմական դրությունը վերացնելու մասին» ԱԺ որոշման նախագիծը։ Այս մասին հայտնել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Պաշտպանության հանձնաժողովը նախ հայտնեց, որ նիստը տեղափոխվում է 14։30, իսկ հետո՝ 16։30։
Իշխանության պատգամավորները այդպես էլ չեն կողմնորոշվում՝ վերջապես գա՞ն այդ նիստին, թե՞ չգան…»,- գրել է Մարուքյանը։
Հիշեցնենք, որ վաղը՝ նոյեմբերի 26-ին, նախատեսված է քվեարկության դնել «Ռազմական դրությունը վերացնելու մասին» ԱԺ որոշման նախագիծը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






