Ազգային ժողովի «Իմ քայլը» այս պահին խմբակցության նիստ է հրավիրել, հայտնում է Factor.am-ի թղթակիցը, որին տեղեկությունը հայտնել են ԱԺ իմքայլական պատգամավորները:
«Նիստի օրակարգում քննարկվելու է ռազմական դրությունը չեղարկելու մասին հարցը»,- գրում է կայքը:
Հիշեցնենք, որ սույն թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ պատերազմ էր սանձազերծել արցախ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Հաջորդ օրն ևեթ Հայաստանում ու Արցախում հայտարարվել է ռազմական դրություն։ 44 օր տեևած պատերազմից անցել է երկու շաբաթ, սակայն երկրում ռազմական դրությունը դեռ պահպանվում է։
Ի դեպ՝ խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմությունը պահանջում է չեղարկել ռազմական դրությունը Հայաստանում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






