էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը։
Հիշեցնենք, որ այսօր մամուլում տեղեկություններ էին տարածվում, որ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ազատման դիմում է ներկայացրել։
Նա հեղափոխությունից հետո է ստանձնել պաշտոնը։
Մինչ հեղափոխությունը զբաղեցնում էր նույն նախարարության (այն ժամանակ՝ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն) նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։
Ի դեպ, լրատվամիջոցներում արդեն նոր նախարարի անունն է շրջանառվում։ Ըստ այդ լուրերի՝ Տիգրան Խաչատրյանին փոխարինելու է Menu Group UK LTD հիմնադիր Վահան Քերոբյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






