Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:04

Անհետ կորած զինծառայողների հարցով միջգերատեսչական հանձնաժողով կստեղծվի

Անհետ կորած զինծառայողների հարցով միջգերատեսչական հանձնաժողով կստեղծվի

Վարչապետ Նիկոլ  Փաշինյանը հանձնարարել է անհետ կորած զինծառայողների հարցով  միջգերատեսչական հանձնաժողով ստեղծել։

Այս մասին Պաշտպանության նախարարության մոտ բողոքի ակցիա իրականացնող անհետ կորած զինծառայողների ծնողների և հարազատների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ վարչապետը ցանկանում է հանդիպել անհետ կորած զինծառայողների  ծնողների հետ։

«Վարչապետը որոշում է կայացրել, որ փոխվարչապետի գլխավորությամբ միջգերատեսչական հանձնաժողով ձևավորվի, որը շատ արագ պետք է զբաղվի անհետ կորած զինծառայողների հարցերով, բոլոր ծնողներին պատասխան կտրվի՝ իրենց երեխաները որտեղ են, այս պահին ինչ վիճակում են, երբ է հնարավոր նրանց հայտնաբերել։ Ժամկետների և սոցիալական երաշխիքների հետ կապված բոլոր հարցերը պետք է շատ արագ, մաքսիմալ կարճ ժամկետներում լուծումներ գտնեն», — մանրամասնեց վարչապետի օգնականը։

Անհետ կորած զինծառայողների ծնողների խոսքով՝ իրենք երկար ժամանակ է փնտրում են իրենց երեխաներին, սակայն, նախարարությունից հստակ պատասխան չեն տալիս։

«Մենք  ֆուտբոլի գնդակի նման գնում ենք ՊՆ, հետո գնում ենք Կարմիր Խաչ, որից հետո դիահերձարաններ, բայց չենք կարողանում պատասխան ստանալ, թե մեր երեխաները որտեղ են»,- նշեց անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը։

Մեկ այլ ծնող էլ ավելացրեց․ «Մենք տեղեկություններ ունենք, որ Հադրութում ողջ մնացած զինվորներ կան, բայց չեն գնում և բերում»։

Հիշեցնենք՝ շուրջ մեկ շաբաթ է՝ անհետ կորած զինծառայողների հարազատներն ակցիաներ են իրականացնում՝ պաշտպանության նախարարի հետ հանդիպման պահանջով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+