Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:19

Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա եւ հեռանալու է. Արա Զոհրաբյան

Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա եւ հեռանալու է. Արա Զոհրաբյան

Նախկինների նկատմամբ ժողովրդի դժգոհության հիման վրա իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը հերթով թիրախավորեցին ազգային կարեւորագույն ինստիտուտներին եւ դիմադրության հնարավոր օջախներին, այդ թվում՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, Ընտանիք ինստիտուտին, բանակին, կրթությանը, փաստաբանությանը, լրագրությանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը։

«Վարչապետը պետք է հեռանա

Նախկինների նկատմամբ ժողովրդի դժգոհության հիման վրա իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը հերթով թիրախավորեցին ազգային կարեւորագույն ինստիտուտներին եւ դիմադրության հնարավոր օջախներին, այդ թվում՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, Ընտանիք ինստիտուտին, բանակին, կրթությանը, փաստաբանությանը, լրագրությանը:

Ի թիվս նշվածների, Նիկոլ Փաշինյանը պատասխանատու է՝

1) Զինված ուժերի ռազմատեխնիկական ապահովումը պատշաճ չկազմակերպելու հարցում.

2) Իրանի եւ Վրաստանի հետ հարաբերությունները վատթարացնելու հարցում.

3) Ռուսաստանի Դաշնության հետ պատշաճ համագործակցությունը չապահովելու հարցում.

4) Բանակցությունները փակուղի տանելու հարցում.

5) Պատերազմի ընթացքում զորահավաքը պատշաճ չկազմակերպելու հարցում.

6) Պատերազմի ընթացքում ժողովրդին իրականությունից կտրելու հարցում.

7) Պատերազմի ընթացքում մարտերը (փոխօգնությունը) պատշաճ չկազմակերպելու հարցում.

8) Պատերազմը սկզբից եւ հետագա 44 օրերի ընթացքում ավելի վաղ չդադարեցնելու հարցում.

9) Փաստաթուղթը գաղտնիության պայմաններում ստորագրելու հարցում:

Երբ պատերազմող երկրի ժողովուրդը ղեկավար է ընտրում բանակում չծառայած սուբյեկտի, եւ, երբ նախկինների նկատմամբ վախն ավելի մեծ է, քան ցեղասպանվելու նկատմամբ վախը, արդյունքը սա է լինում:

Արցախի ժողովուրդը Վիտալի Բալասանյանի փոխարեն ընտրեց Արայիկ Հարությունյանին: Արդյունքը եղավ սա:

Մենք բոլորս մեղավոր ենք այս վիճակի համար:

Բայց մի բան փաստ է: Պարտված իշխանությունը պետք է հեռանա:

Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա եւ հեռանալու է:

Հ.Գ. Թուրքիայից վտանգը միշտ եղել է եւ կլինի: Չպետք է թուլացնենք մեր զգոնությունը: Պետք է օր առաջ սկսենք պատրաստվելը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացի Արա Զոհրաբյան»,- գրել է նա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+