Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով սահմաանդրական դատարան դիմելու հարցով այսօր կկայանա Ազգային ժողովի խորհրդի նիստ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ ավելացնելով, որ հանրահավաքից առաջ Ծառուկյանին կրկին հրավիրել են ԱԱԾ:
«Արցախը թուրքի առաջ ծնկի բերածը վերջին ջղաձգումներով շարունակում է իր քաղաքական բռնաճնշումները։ Քիչ առաջ խմբակցությունը ստացավ գրություն, որով Շուշին հանձնածը ուզում է Գագիկ Ծառուկյանին զրկել նաեւ պատգամավորական մանդատից։
Եվ քանի որ երկու ժամից համազգային հանրահավաք է, ժանրի կանոններին համաձայն, հանրահավաքից առաջ Ծառուկյանին կրկին հրավիրել են ԱԱԾ»,- գրել է Նաիրա Զոհրաբյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







