Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:11

Ռուսական առաջարկները չեն քննարկվել ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ. Փաշինյանը՝ Սիմոնյանին

Ռուսական առաջարկները չեն քննարկվել ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ. Փաշինյանը՝ Սիմոնյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առցանց մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանեց ռուսաստանյան հայազգի լրագրող Մարգարիտա Սիմոնյանի՝ Ռոման Բաբայանի հաղորդման ընթացքում տված հարցին,  թե ճիշտ է արդյոք, որ Ռուսաստանի առաջարկները Նիկոլ Փաշինյանը քննարկել է ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ:

«Այս ընթացքում ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ ունեցել եմ ընդամենը հինգ հեռախոսազրույց: Երեք անգամ ԱՄՆ-ի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Օբրայենի, երկու անգամ՝ ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոյի հետ: Այդ ժամանակ քննարկվել են ոչ թե ռուսական, այլ ամերիկյան առաջարկներ»:
Փաշինյանն ասաց, որ դա եղել է այն ժամանակ, երբ ԱՄՆ-ը հանդես եկավ հրադադարի պայմանավորվածություն ձեռք բերելու նախաձեռնությամբ: Վարչապետի խոսքով՝ բացարձակ անհեթեթություն է, որ ռուսական առաջարկները քննարկվեին ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ:

Այնինչ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ՀՀ վարչապետը մշտապես է եղել կապի մեջ:

«Օր է եղել, որ Պուտինի հետ զրուցել եմ 5-6 անգամ: Դա այնքան բացահայտ փաստ է, որ տարօրինակ են նման մանիպուլյացիաները»,- ասաց վարչապետը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրել համատեղ հայտարարություն:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+