Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:24

Հանրապետության հրապարակի էկրանները ապամոնտաժվում են․ ՀՀ վարչապետի խոսնակ

Հանրապետության հրապարակի էկրանները ապամոնտաժվում են․ ՀՀ վարչապետի խոսնակ

Նոյեմբերի 12-ին հանրապետության հրապարակում սպանության սպառնալիքներով ու բռնությունը խրախուսող տեսանյութի հեռարձակումը տեղի է ունեցել կառավարության գիտությամբ, եթե չասենք` հանձնարարությամբ: Միայն թե վարչապետի խոսնակը համամիտ չէ, որ տեսանյութը բռնություն ու վիրավորանք է քարոզում:

Այսպես` Երևանի Հանրապետության հրապարակում տեղադրված մեծ էկրանին երեկ ուշ երեկոյան տեսանյութ էր հեռարձակվել, որն առաջացրել էր հասարակության լայն զանգվածների դժգուհությունը: «Ինչպե՞ս կարելի է Հանրապետության հրապարակում լայն սփռումով ցուցադրել այնպիսի տեսանյութ, որում տրվում են սպանության սպառնալիքներ ու որով խրախուսվում է բռնությունը՝ արժանապատվությունը վիրավորող արտահայտություններով ու այն էլ դա անել այս պատասխանատու օրերին:

Ինչպե՞ս կարելի է ցուցադրել նման տեսանյութ՝ ակնհայտ գիտակցելով, որ դա դիտելու են նաև երեխաներ ու կանայք:

Ակնհայտ է, որ դա արվել է հանրային իշխանության ինչ-որ մարմնի կամ պաշտոնյայի անօրինական որոշմամբ կամ թողտվությամբ, որով փաստացի հրահրվում է ներքին թշնամանք», — այսօր հայտարարել է ՄԻՊ-ը:

«Փաստինֆո»-ն դիմեց Երեւանի քաղաքապետարանին` պարզելու, ում թույլտվությամբ ու ինչ նպատակի համար է տեղադրվել էկրանը Հանրապետության հրապարակում, ով է տվել իր համաձայնությունը` տեսանյութի հեռարձակման համար:

«Ամսի 10-ին էկրանները հանվել են, հետո վարչապետի ուղերձի համար մեկը հետ է տեղադրվել, բայց բովանդակության հետ կապված ինձ թվում է՝ ինչ որ տեխնիկական խնդիր է եղել»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Իոսիֆ Կուբատյանը։ Նա հավաստեց, որ կառավարության որոշմամբ են էկրանները հետ տեղադրվել, իսկ թե ո՞վ կարող է լինել բովանդակության համար պատասխանատու՝ դժվարացավ նշել։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը հաստատեց՝ իրենք են տեղադրել էկրանները, այսօր էլ դրանք ապամոնտաժվելու են։

«Իմ տեղեկություններով այնտեղ հայհոյանքներ չկան, դրանք փակված են եղել ձայնային նշանով։ Ես կարծում եմ, պարոն Թաթոյանը չափազանցնում է այն ինչ -որ կա՝ իրականությունը։ Տեղյակ եմ, որ ամեն դեպքում մեր հանրության շրջանակում դժգոհություններ են առաջացել և հաշվի առնելով այդ փաստը, ես այսօր խնդրել եմ, որ այդ էկրանը ապամոնտաժվի»։

Մանե Գևորգյանը նաև հաստատեց, որ Էկրանը տեղադրվել է վարչապետի ելույթի համար, որը երեկ նաև հեռարձակվեց։
«Ամեն դեպքում հաշվի առնելով, որ բավականին թանկ տեխնիկա է էնտեղ դրված, որոշում է կայացվել, որ դա պետք է ապամոնտաժեն, որ գույքը չվնասվի»։

Իսկ թե ո՞ւմ թույլտվությամբ է հեռարձակվել տեսանյութը, խոնակն ասաց, որ թույլտվության խնդիր բացարձակ չկա. «Ամեն դեպքում խնդիրը լուծված է, էկրաններն ապամոնտաժվում են և վերջ»։

Բովանդակության համար պատասխանատուի մասին Գևորգյանը չնշեց։

Հիշեցնենք, որ պատերազմի օրերին Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ էր երկու տեղեկատվական հարթակ տեղադրվել, որտեղ ցուցադրում էին նախապես պատրաստի տեսանյութեր, նաև հանրային հեռուստաընկերության լրատվական թողարկումները։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+