Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:12

Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագիրը խնդրի կարգավորման հիմք կդնի․ Քավանո

Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագիրը, որը ստորագրվեց Ռուսաստանի միջնորդությամբ, պարունակում է բազմաթիվ դրույթներ, որոնք մշակվել են Մինսկի խմբի շրջանակներում, եւ դուրս է գալիս պարզ հրադադարի սահմաններից՝ հիմք դնելով հնարավոր կարգավորման համար։ Այս մասին РИА Новости-ին ասել է Եվրասիայում հակամարտությունների կարգավորման գծով ԱՄՆ նախկին հատուկ ներկայացուցիչ Քերի Քավանոն:

«Դա հումանիտար հրադադար է եւ հրադադար չէ, որի վրա ավելի վաղ աշխատել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Պուտինը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը քննարկել Է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները գալիս էին ԱՄՆ: Ռուսաստանը հեռու չի գնացել այն հիմքերից, որոնց հավանություն էին տալիս Ֆրանսիան և Միացյալ Նահանգները։ Միակ տարբերությունը ռուս խաղաղապահներն են», — ասել է Քավանոն։ Սակայն, նա կարծում է, որ Ռուսաստանն ստիպված եղավ ուղարկել իր սեփական խաղաղապահներին, որովհետև Հայաստանի համար կրիտիկական իրավիճակ էր ստեղծվել։

Նա նաեւ հույս է հայտնել, որ կհաջողվի երկու կողմերից զգալի թվով փախստականներ վերադարձնել իրենց տներ:

Ավելի վաղ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները համատեղ հայտարարություն էին ընդունել Ղարաբաղում հրադադարի մասին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարության համաձայն, Լեռնային Ղարաբաղում լիակատար հրադադարը սկսվում է նոյեմբերի 10-ից, Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում գրավյալ դիրքերում եւ պետք է փոխանակվեն ռազմագերիներով: Ղարաբաղում կտեղակայվեն նաև ռուս խաղաղապահներ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է, որ այս համաձայնագիրը ստորագրելը չափազանց ծանր էր իր համար: Իր հերթին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը փաստաթղթի ստորագրումը Հայաստանի կապիտուլյացիա է անվանել: Նրա խոսքով, համաձայնագիրն առավելագույնս ձեռնտու է Բաքվին, այժմ ռազմական փուլը ավարտված է, եւ կարելի է անցնել քաղաքական հարցերի,-հիշեցնում է РИА Новости-ն:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+