Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:49

«Հրապարակ». «Իմ քայլը»-ի պատգամավորները հրատապ այցով Մոսկվա են մեկնել

«Հրապարակ». «Իմ քայլը»-ի պատգամավորները հրատապ այցով Մոսկվա են մեկնել

«Հրապարակ»-ը գրում է․

«Երեկ առավոտյան ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հրատապ այցով մեկնել են Մոսկվա։ Մեր լուրը հաստատեցին «Իմ քայլի» պատգամավորները։

Խորհրդարանական մեր աղբյուրներն ասացին նաև, որ հայ պատգամավորների մոսկովյան այցի նպատակը ռուս գործընկերների հետ շփումն է, ուզում են հասկանալ տրամադրությունները, և եթե հնարավոր է, նաև աջակցություն խնդրել։

Սակայն պարզվում է՝ պատգամավորների այցը պաշտոնական չէ, այլ՝ մասնավոր։ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանը մեր հարցին ի պատասխան՝ հարցով պատասխանեց․ «Իսկ ԱԺ կայքում գործուղման մասին կարգադրություն կա՞։ Եթե չկա, ուրեմն գործուղում չկա»։

Հետո էլ առանձնակի ինքնավստահությամբ փոխանցեց, թե մեր նշած պատգամավորները Հայաստանում են, ոչ մի տեղ չեն մեկնել, ինչն ակնհայտորեն չի համապատասխանում իրականությանը»:

Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+