Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:40

Արձակուրդներից հետո դասապրոցեսի վերականգնման մի քանի տարբերակ է քննարկվում

Աշնանային արձակուրդներից հետո դասապրոցեսի վերականգնման մի քանի տարբերակ է քննարկվում: Ավելի հավանական տարբերակն այն է, որ տարրական դասարաններում ապահովենք առկա ուսուցում, իսկ միջին և ավագ օղակներում առաջարկում ենք տարբերակված մոտեցում: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Նախատեսվում է փոքր համայնքներում կիրառել իրավիճակային լուծում. կորոնավիրուսի վարակվածության 10 և ավելի տոկոսի դեպքում դպրոցը ժամանակավորապես հեռավար կգործի: Մեծ քաղաքներում նախընտրելի է, որպեսզի միջին և ավագ օղակները հեռավար կազմակերպեն դասապրոցեսը:

Ըստ փոխնախարարի՝ հարցը դեռևս քննարկվում է, և առաջիկայում վերջնական որոշում կլինի:

Ինչ վերաբերում է արցախցի երեխաների հեռավար ուսուցման համար տեխնիկական սարքավորումների կարիքներին, ապա  նախարարությունը պարզել է, թե մոտավոր քանի սարքավորման կարիք ունեն և ինտենսիվորեն աշխատում են այս կարիքը հասցեագրելու համար:

«Երեխաների թվի աճի հետ կապված որոշ դպրոցներում հնարավոր է ուսուցիչների կարիք զգացվի, և այստեղ նախապատվությունը տրվելու է Արցախից ժամանակավորապես ՀՀ տեղափոխված ուսուցիչներին: ԱՀ-ից ժամանած երեխաները կարող են իրենց կրթությունը շարունակել ուսումնարաններում, քոլեջներում և բուհերում: Խոսքը վերաբերում է ոչ թե տեղափոխմանը, այլ ուսումնառության գործընթացից հետ չմնալուն»,- ասուլիսի ժամանակ նշել է Ժաննա Անդրեասյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+