Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:52

Մեր քայլերն իրականացնում ենք ըստ անհրաժեշտության․ Մնացականյանը՝ ՀԱՊԿ-ին դիմելու մասին

Մեր քայլերն իրականացնում ենք ըստ անհրաժեշտության․ Մնացականյանը՝ ՀԱՊԿ-ին դիմելու մասին

Ռուսաստանի կողմից Հայաստանին տրվող աջակցության վերաբերյալ խորհրդակցությունների հետ կապված անհրաժեշտ բոլոր աշխատանքները տարվում են։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեզազրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Շատ բան հիմա չեմ կարող ասել, բայց այն, ինչ վերաբերում է մեր պայմանագրային հարաբերություններին և դրանից բխող գործառույթներին, ինչ-որ անհրաժեշտ է, հիմա արվում է։ ՌԴ-ի հետ 1997 թվականի պայմանագիրն այն բազային պայմանագիրն է, որից բխում են նաև գործառույթներ, որոնք արտահայտված են այլ փաստաթղթերում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Զոհրաբ Մնացականյանը։

Պատասխանելով լրագրողի հարցին, թե Հայաստանը ե՞րբ է պատրաստվում  դիմել ՀԱՊԿ-ին, հաշվի առնելով այն, որ ադրբեջանական կողմից քանիցս թիրախավորվել է նաև Հայաստանի Հանրապետության տարածքը, նշեց, որ բոլոր որոշումներն ընդունվում են՝ ըստ իրավիճակի գնահատման, ըստ անհրաժեշտությունների։

«Մենք աշխատում ենք երեք համանախագահների հետ և աշխատում ենք առանձին երկրների հետ՝ ըստ մեր ունեցած գործիքակազմի: Մեր ամբողջ գործիքակազմը գործադրվել է առաջին իսկ օրվանից: Մենք մեր քայլերն իրականացնում ենք այնպես, ինչպես անհրաժեշտ ենք գտնում արդյունավետության ու արագության առումով»,- մատնանշեց նախարարը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ էր հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ անհրաժեշտության դեպքում ՌԴ-ից սպասվող աջակցության չափերի և ձևերի վերաբերյալ։

ՌԴ-ից էլ պատասխան ստացան, որ Ռուսաստանը Երևանին կտրամադրի անհրաժեշտ բոլոր օժանդակությունները, եթե ռազմական բախումները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք:

Օրեր առաջ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով ՀԱՊԿ-ին դիմելու հարցին, հայտարարել էր, որ այս ուղղույամբ  ՀՀ -ի և ՌԴ-ի միջև խորհրդակցություններն արդեն սկսվել են։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+