Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:59

2021 թվականը ՏԻՄ-երի համար «խոշոր» տարի է լինելու․ Մուկուչյան

2021 թվականը ՏԻՄ-երի համար «խոշոր» տարի է լինելու․ Մուկուչյան

Եկող տարի տեղական ինքնակառավարման մարմինների համար «խոշոր» տարի է լինելու, քանի որ բազմաթիվ համայնքներում  համայնքի ղեկավարների լիազորություններն ավարտվելու են, և պետք է ընտրություններ տեղի ունենան։ Այս մասին ԱԺ-ում 2021 թվականի բյուջեի քննարկման ժաանակ ասաց  Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Նա նշեց, որ հաջորդ  տարի նախատեսվում են ընտրություններ մոտ 494 համայնքներում․ համայնքի ղեկավարի ընտրություններ կլինեն 62, իսկ ավագանու անդամի՝ 283 համայնքներում։ Արդյունքում կձևավորվի 1100 տեղամաս։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը Տիգրան Մուկուչյանին հարցրեց, թե 2020 թվականի Սահմանադրական փոփոխությունների չկայացած հանրաքվեի չծախսված գումարները կարո՞ղ է թեթևացնել ՏԻՄ ընտրությունների ֆինանսական բեռը։

Տիգրան Մուկուչյանն էլ ի պատասխան տեղեկացրեց, որ հանրաքվեի համար պատվիրված ընտրական նյութերը՝  կնիքներ, քվեարկության ծրարներ, պահպանվել են և դրանք առաջիկա ՏԻՄ ընտրությունների ժամանակ կօգտագործվեն։

«Մյուս կողմից՝ հանրաքվեի համար հատկացված գումարի մեծ մասը՝ մոտ 80 տոկոսը, պետք է ծախսվեր հանձնաժողովների անդամների վարձատրության համար, բնականաբար, այդ գումարները չեն ծախսվել, որևէ մեկը վարձատրություն չի ստացել, քանի որ հանրաքվեն չի կայացել»,- ասաց Մուկուչյանը։

Հիշեցնենք, որ տարվա սկզբին մեկնարկեց Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ քարոզարշավը, որը կորոնավիրուսի համավարակի պատճառով չանցկացվեց։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+