Վերջին օրերին սոցիալական ցանցերում անհատական և առանձին խմբեր կոչ են անում կազմակերպել և մասնակցել Մոսկվայում տարբեր ակցիաների: Այս մասին նշված է ՌԴ-ում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։
«Գիտակցելով յուրաքանչյուրի խոր մտահոգությունը և ծայրաստիճան ուշադիր լինելով իրավիճակի նկատմամբ` մենք կոչ ենք անում ձեռնպահ մնալ նման նախաձեռնություններից, չտրվել հնարավոր սադրանքներին և չխախտել Ռուսաստանի Դաշնության օրենսդրությունը:
Մենք նաև խնդրում ենք մեր հայրենակիցներին՝ կապ պահպանել դիվանագիտական ներկայացուցչության հետ»,-ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ հուլիս ամսին Տավուշի հատվածում հայ-ադրբեջանական բախումներից հետո թշնամու ագրեսիվ զանգվածները Մոսկվայում և ՌԴ այլ քաղաքներում բախումներ հրահրեցին տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







