Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:16

Թուրքիայում բնակվող ՀՀ քաղաքացիների վերադարձն անընդմեջ գործընթաց է

Թուրքիայում բնակվող ՀՀ քաղաքացիների վերադարձն անընդմեջ գործընթաց է

Թուրքիայում բնակվող և աշխատող մեր հազարավոր հայրենակիցների համար մտահոգիչ իրավիճակ է ստեղծվել՝ պայմանավորված այդ երկրի  ներգրավածությամբ ղարաբաղա-ադրբեջանական  պատերազմին:

Համացանցում լուրեր են շրջանառվում, որ Թուրքիայում բնակվող բազմաթիվ հայեր են վերադարձել։

Պարզաբանումներ ստանալու նպատակով Armenia Today-ը դիմեց  Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ։

Գրասենյակից հայտնեցին, որ դեռևս 2020 թվականի փետրվարին Թուրքիայում փոխվել է միգրացիոն քաղաքականությունը, ըստ որի՝ երեք ամիսը մեկ այստեղ աշխատող և բնակվող օտարերկրացիները պարտավոր են նոր թույլտվություն ստանալ, դրա համար սպասել ևս երեք ամիս, այլապես ենթակա են մեծ տուգանքի:

«Այս շրջանից սկսած՝ նկատելի է հայության վերադարձի ակտիվ միտում, քանզի նրանց վաստակած գումարն այս պայմաններում չի բավարարում կեցության ապահովմանը: Իհարկե, ներկայումս հակահայ շրջանակներն ակտիվացած են, սակայն խուճապային վերադարձ դեռևս չի նկատվում, և հայությունն իրապես զգուշանում է տարատեսակ սադրանքներից: Մեկ շաբաթ առաջ նախագահ Էրդողանի այցը Կ. Պոլսի պատրիարքարան, հայկական հաստատությունների նկատմամբ խստացված հսկողությունը դրա վկայությունն են»,- մեկնաբանեցին գրասենյակից։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից չեն բացառում, որ շարունակվող պատերազմի պայմաններում կարող են լինել անցանկալի զարգացումներ՝ հակահայ գործողություններ, կոչեր և սադրանքներ:

Միևնույն ժամանակ նաև հայտնեցին, որ  Թուրքիայում բնակվող ՀՀ քաղաքացիների վերադարձը Հայաստան անընդմեջ գործընթաց է:

Հիշեցնենք, որ Թուրքիայում լույս տեսնող «Ակոս» հայկական շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Եդվարդ Տանձիկյանը Twitter-ում գրառում է արել՝ անդրադառնալով հայերին ուղղված ատելության խոսքով այդ երկրում բնակվող մեր հայրենակիցներին թիրախավորելու թեմային։

Նա տեղեկացրել է, որ հոկտեմբերի 28-ին Թուրքիայում բնակվող ՀՀ 142 քաղաքացի է վերադարձել Հայաստան։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+