Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:56

Արտերկրի մեր հայրենակիցները պետք է չտրվեն ադրբեջանա- թուրքական սադրանքներին․ Մարուքյան

Արտերկրի մեր հայրենակիցները պետք է չտրվեն ադրբեջանա- թուրքական սադրանքներին․ Մարուքյան

Արտերկրում ապրող մեր քաղաքացիները պետք է զգույշ լինեն և չտրվեն ադրբեջանա- թուրքական սադրանքներին։ ԱԺ ճեպազրույցների ժամանակ, անդրադառնալով Ֆրանսիայում հայերի և թուրքերի միջև տեղի ունեցած միջադեպին, ասաց «ԼՀԿ»  ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նա պատմեց, որ երեկ երեկոյան Ֆրանսիայի 4 խոշոր քաղաքներում թուրքերը՝ ագրեսիվ տրամադրվածությամբ, դուրս են եկել փողոցներ և վանկարկել՝ «ո՞ւր եք հայեր»։

Էդմոն Մարուքյանը մտավախություն ունի, որ իրավիճակը կարող է ավելի սրվել և հնարավոր է թուրքերի ու հայերի միջև բախումներ առաջանան։

«Կոնֆլիկտը չի կարելի տեղափոխել ճակատամարտից այլ վայրեր: Ես մեր հայրենակիցներին կոչ եմ անում զերծ մնալ բախումներից: Այո, պատերազմի մեջ ենք, բայց այն ընթանում է ռազմաճակատում: Մենք չենք կարող վտանգել մեր հայրենակիցներին։ Հուլիսյան դեպքերից  հետո Մոսկովայում տեղի ունեցան  նույնօրինակ դեպքեր, երբ հայերի և ադրբեջանցիների միջև ազգամիջյան բախումները հազիվ կանգնեցվեցին։ Հիմա նման բան թույլ չենք կարող տալ», — նշեց նա։

Հիշեցնենք, որ  երեկ Ֆրանսիայում հայերը փակել էին մայրուղիները՝ պահանջելով Արցախի անկախության ճանաչում։ Բողոքի ակցիայի ժամանակ թուրքերը մուրճով հարվածել են բողոքի ցույցին մասնակից հայ երիտասարդին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+