Մոսկվան կոչ է անում Թուրքիային օգտագործել իր բոլոր լծակները և իր ազդեցությունը՝ նպաստելու հրադադարի հաստատմանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բովանդակալից բանակցությունների մեկնարկին: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ «Աթենքի եւ Մակեդոնական նորությունների գործակալությանը» տված հարցազրույցում: Նա հիշեցրել է, որ հոկտեմբերի լույս 10-ի գիշերը 11-ժամյա խորհրդակցությունների արդյունքում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարները հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ, որը նախատեսում էր հրադադար եւ առավելագույնս բովանդակալից բանակցային գործընթացի վերսկսում: «Համոզում ենք թուրք գործընկերներին՝ իրենց ազդեցությունն օգտագործել ի նպաստ տարածաշրջանում խաղաղության հաստատման»,-հայտարարել Է Լավրովը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







