Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակը երրորդ երկրներում թուրք-ադրբեջանական սադրանքների դեպքում կոչ է անում չտրվել դրանց, ցուցաբերել զգուշավորություն և զսպվածություն և չիրականացնել պատասխան գործողություններ, այդ առնչությամբ տեղեկատվության առկայության դեպքում դիմել բնակության երկրների իրավապահ մարմիններին:
«Առաջին դեպքը չէ, երբ թշնամին՝ Թուրքիան և Ադրբեջանը, չհաջողելով իրական ռազմաճակատում, բախումներ են փորձում սադրել երրորդ պետություններ տարածքներում: Այս գործելաոճը մեզ քաջածանոթ է դեռևս հուլիսյան սահմանային թեժացումներից հետո: Նմանօրինակ սադրանքները նոր մաշտաբներով թշնամին ցանկանում է այս անգամ կիրառել սփյուռքյան մի շարք համայնքներում:
Արդեն իսկ ստացվում են տեղեկություններ այն մասին, որ թուրք-ադրբեջանական ցեղասպան դաշինքը ծրագրում է հայկական մեծ համայնքներ ունեցող երկրներում իրականացնել սեփական ներկայացուցչությունների կամ քաղաքացիների նկատմամբ բռնի գործողություններ և դրանք ներկայացնել որպես «հայերի կողմից իրականացված» բռնություններ: Պատասխան ագրեսիվ գործողությունների ակնկալիքով՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ծրագրվում են հայ համայնքներում հրահրել սադրանքներ և հայերին ներկայացնել իբրև «ահաբեկիչներ»»,-ասվում է հաղորդագրության մեջ։
https://www.facebook.com/925758667776466/posts/1305074706511525/?extid=0&d=n
Հիշեցնենք, որ հուլիս ամսին Տավուշյան մարտերի ժամանակ տարբեր երկներում ադրբեջանա-թուրքական սադրանքների պատճառով բախումներ տեղի ունեցան վերջիններից և տեղի հայ համայնքի ներկայացուցիչների միջև։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







