Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երեկվանից նկատելի է ներքաղաքական որոշակի սրացումներ, թեմատիկ ակտիվացումներ, ուզում եմ ՀԻՇԵՑՆԵԼ, որ ռազմաճակատն այստեղ է, թշնամի ներսում փնտրելու, իրար փրթելու ժամանակը չի։
Մեծ թվով խնդիրների դեռ առիթ կլինի անդրադառնալ, պատասխաններ պահանջել, պատասխանատուներ ֆիքսել և այլն, բայց դա պատերազմից հետո։
Իսկ հիմա պետք է բացառապես զբաղվել պատերազմով։ Ամեն ուշացման, սխալի, բացթողման գինը շատ թանկ է մեր համար, հապաղելու ժամանակ չկա»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







