Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:09

Մնացականյան- Լավրով հանդիպումը լավ առիթ է․ Էդմոն Մարուքյան

Մնացականյան- Լավրով հանդիպումը լավ առիթ է․ Էդմոն Մարուքյան

ՀՀ և ՌԴ արտգործնարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգել Լավրովի  հանդիպումը լավ առիթ է՝ օգտագործելու եղած լծակները։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման  ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա նշեց, որ  հրադադարը չի կայացել,  Հադրութում թեժ մարտեր են ընթանում:

Ըստ Մարուքյանի՝  հայկական դիվանագիտության անելիքները շատ են. ամեն ինչ պետք է անել, որ հրադադարը կայանա:

Էդմոն Մարուքյանը  ստեղծված իրավիճակում խորհրդարանական ուժերի աշխատանքների վերաբերյալ էլ ասաց, որ ամեն մեկն  իր լծակներն  է օգտագործում։

«Օրինակ՝  ԵԽԽՎ-ի ընդլայնված  հանդիպում է լինելու, որտեղ քննարկվելու է մեր պատերազմի հարցը։ Գրանցված ենք բոլորս, հույս ունեմ, որ 2-3 ելույթ կկարողանանք ունենալ։ Թեժ մարտեր են սպասվում։ Ինչ վերաբերում է այլ ուղղություններին, ապա ամենօրյա ռեժիմով յուրաքանչյուր բարեկամական խմբի ղեկավար իրազեկում է տեղի ունեցողին»,- նկատեց նա։

Անդրադառնալով Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման հարցին՝  պատգամավորը նշեց, թե եթե  կարողանանք հասնել նրան, որ ԱՀ անկախությունը մեզ հետ միաժամանակ ճանաչի ՄԽ անդամ երկրներից մեկը, դա իմաստ կունենա:

«Ուղղակի թղթի վրա ճանաչումը ոչինչ չի փոխի:  Մենք դեռ ուղերձ ենք հղում արտաքին աշխարհին։ Առավել իրատեսական է ՄԽ անդամներից Ֆրանսիայի և ՌԴ-ի կողմից Արցախի անկախության ճանաչումը»,- նշեց նա։

Մարուքյանը նաև հավելեց, որ  իրավիճակը շատ բարդ է. մարտի դաշտում որոշվում է մեր պետության և ժողովրդի  ճակատագիրը։

Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է խորհրդարանական ուժերի, իսկ այսօր՝ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+