Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:25

Աշխարհը պետք է սկսի մտածել Արցախի անկախության ճանաչման մասին․ Ռուբինյան

«Ադրբեջանա- թուրքական հարձակումից հետո աշխարհն ի վերջո պետք է սկսի մտածել Արցախի անկախության  ճանաչման մասին»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։

Նրա գնահատմամբ՝ այս պատերազմի արդյունքում  ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ միջազգային ընկալումները փոխվել են։

«Մենք հիմա մի փուլում ենք, երբ  ԵԱՀԿ Մինսկի համանախագահներն աշխատանք են տանում տարածաշրջանում խաղաղություն և կայունություն  ապահովելու համար, այդ թվում այս պատերազմում Թուրքիայի ներգրավվածության, ահաբեկիչների հարցը։ Այս հարցերը պետք է քննադատության  և համապատասխան վերաբերմունքի արժանանան»,- ասաց նա։

Ռուբինյանն այս պահին բանակցությունների մասին խոսելն անիմաստ է համարում։  Նրա կարծիքով՝ նախ պետք է պատերազմը դադարի և,  եթե համապատասխան մթնոլորտ լինի, գուցե, հնարավոր լինի բանակցությունների մասին մտածել։

Ռուբինյանը նշեց, որ այսօր Մոսկվայում արտգործնախարարների մակարդակով քննարկվելու են կրակի դադարեցման, դիակների և գերիների փոխանակման հարցերը։

Հիշեցնենք, որ  ՀՀ ԱԳ նախարարը մեկնում է Մոսկվա, որտեղ կայանալու են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների խորհրդակցությունները:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+