Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:50

Շուտով հստակ անուններ կլինեն․ Ալեն Սիմոնյանը՝ զինվորների շրջանում  կեղծ լուր տարածելու դեպքի մասին

Շուտով հստակ անուններ կլինեն․ Ալեն Սիմոնյանը՝ զինվորների շրջանում  կեղծ լուր տարածելու դեպքի մասին

Վստահեցնում եմ՝ շուտով հստակ անուններ կլինեն:  Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով դիրքերում զինվորների շրջանում  կեղծ լուր տարածելու դեպքի մասին:

«Մեր քաղաքացիները հոյակապ գիտեն՝ ինչի մասին է խոսքը, ում մասին է խոսքը, ով է փորձում իր մանր, անձնական և քաղաքական շահերն այս պատերազմի շնորհիվ առաջ տանել: Տեսնում եք, որ ունենալով խորագույն խնդիրներ  ԼՀԿ-ի,  ԲՀԿ-ի հետ, այնուամենայնիվ, միասնականություն կա, բայց կան մարդիկ, որ փորձում են և փորձելու են իրենց շահերն առաջ տանել»,-նկատեց  նա։

Ալեն Սիմոնյանը չմեկնաբանեց ԱԱԾ տնօրենի  աշխատանքից ազատման վարչապետի որոշումը։

Հիշեցնենք, որ  ՀՀ վարչապետը գրառում էր արել, որում ասվում է,  թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել, մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերեւա, դիրքերը պահելը իմաստ չունի»:

Լուր տարածող Ստեփանակերտի բնակիչը ձերբակալվել է։

Վարչապետի գրառումից շատ ժամանակ չանցած՝ Նիկոլ  Փաշինյանն աշխատանքից ազատեց ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+