Լրագրողների պաշտպանության կոմիտեն կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին՝ ապահովել ԼՂ-ում աշխատող ԶԼՄ-ների ներկայացուցիչների անվտանգությունը։
Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ապահովեն ղարաբաղյան կոնֆլիկտը լուսաբանող լրագրողների անվտանգությունն ու հնարավորություն տան նրանց անխափան ռեպորտաժներ անելու։
Ադրբեջանն ու Հայաստանը պետք է հետաքննեն հարձակումը, որի ժամանակ վիրավորվեցին երկու ռուս լրագրող։
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ հայտնել էր, որ Շուշի քաղաքում՝ Ստեփանակերտից ոչ հեռու, 3 վիրավոր լրագրող կա։ Հայտնի է, որ նրանցից մեկը ռուս բլոգեր Յուրի Կոտյոնոկն է, որը ծանր վիճակում է։ Մյուս վիրավորը «Ռուսաստանի սպաներ» պորտալի թղթակից Լևոն Արզանովն է։ Նրանց կհասցնեն Երևան, հենց կարելի լինի»,- հայտնել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







