Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:52

ԵՄ-ն «կարմիր քարտ» է ցույց տվել Թուրքիային՝ ԼՂ-ում պատերազմի բորբոքման ֆոնին

ԵՄ-ն «կարմիր քարտ» է ցույց տվել Թուրքիային՝ ԼՂ-ում պատերազմի բորբոքման ֆոնին

Եվրահանձնաժողովը հերթական անգամ առարկություն է ներկայացրել Թուրքիայի՝ Եվրամիության անդամ դառնալու առաջարկի դեմ։ Իր ամենամյա զեկույցում, որը հրապարակվել է երեքշաբթի, հանձնաժողովը ներկայացրել է այն խնդիրները, որոնց առկայությունը անհնարին է դարձնում Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանն այս պահին:

Ինչպես նշում է International Business Times-ը, Եվրահանձնաժողովը ԼՂ-ում պատերազմի բորբոքման ֆոնին «կարմիր քարտ» է ցույց տվել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը․ Միության գործադիր իշխանությունը իր զեկույցում հայտարարել է, որ Անկարան չի կարողացել աջակցել ժողովրդավարությանը, ապահովել դատական համակարգի անկախությունը, նպաստել տնտեսական աճին, պայքարել կոռուպցիայի դեմ և ապակենտրոնացնել իշխանությունը:

«ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները փաստացի փակուղի են մտել»,- ասվում է զեկույցում:

Եվրահանձնաժողովը նաև նշել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2016 թվականին տապալված հեղաշրջումից հետո քաղաքական ընդդիմության ներկայացուցիչներին դաժան ճնշումների է ենթարկում։

«Թուրքիան շարունակում է ավելի ու ավելի հեռանալ Եվրամիությունից՝ լրջորեն նահանջելով այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, դատական համակարգի հիմնական իրավունքներն ու անկախությունը։ Իրավունքի գերակայության, հիմնական իրավունքների և դատական համակարգի շարունակվող բացասական փոփոխությունների վերաբերյալ ԵՄ-ի մտավախությունները պատշաճ կերպով չեն դիտարկվել Թուրքիայի կողմից»,- ասվում է զեկույցում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+