ԱԺ-ն 99 կողմ ձայնով, առաջին ընթերցմամբ ընդունեց «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։
Նախագիծը ներկայացնող ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը տեղեկացրեց, որ առաջարկվում է պաշտպանության ոլորտում կառավարության լիազորությունների շարքում ներառել նաև հանրապետության տնտեսության զորահավաքային պլանը հաստատելու իրավասությունը։
Փոխնախարարի խոսքով՝ օրենքի նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի կառավարության որոշմամբ հաստատել հանրապետության տնտեսության զորահավաքային նոր պլան, ինչն արդիական է ադրեբաջանա- թուրքական սանձազերծած պատերազմի և հայտարարված ռազմական դրության պայմաններում։
Փոխնախարարը նշեց, որ հանրապետության տնտեսության զորահավաքային պլանի նախագիծն արդեն մշակված և համաձայնեցված է Էկոնոմիկայի նախարարության հետ: Օրենքի նախագծի ընդունումից և ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո այն կներկայացվի կառավարության հաստատմանը։
Հիշեցնենք, որ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







