Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:40

Թուրքիային վատ ավարտ է սպասվում. Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտը հայտարարել է, որ կովկասյան և միջերկրածովյան տարածաշրջաններում լարվածությունը խորացնելու Թուրքիայի դերը վատ ավարտ կունենա այդ երկրի համար։ Այս մասին հայտնում է Arab News-ը՝ հղում անելով EADaily-ին։

«Թուրքիան բախվում է տարածաշրջանի այլ երկրների եւ համաշխարհային տերությունների հետ մի շարք խնդիրների շուրջ, եւ դա լավ չի ավարտվի նրա կամ նրա ղեկավարության համար։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ռազմական տեսանկյունից միջամտում է Եգիպտոսի, Սիրիայի, Իրաքի եւ Լիբիայի գործերին։ Էրդողանը նաեւ միջամտել է Կովկասում, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտությանը, բախվել Է Հունաստանի եւ Կիպրոսի հետ, ներխուժելով Միջերկրական ծովի արեւելյան գազի հանքավայրեր, ինչը ստիպել է Ֆրանսիայի նման մեծ եւ ազդեցիկ երկրին կործանիչներ եւ ավիակիր ուղարկել Կիպրոս: Նույնիսկ Իտալիան, որն ըմբռնումով էր վերաբերվում բազմաթիվ թուրքական դիրքորոշումներին, հեռացավ Ֆրանսիայից։ Այժմ բոլորն ասում են Էրդողանին, որ նրա գործողությունները կպատժվեն», — հայտարարել է ԱՊԼ-ի վարչական ղեկավարը։

Ահմեդ Աբուլ Գեյթի խոսքով՝ իրեն «նյարդայնացնում է, որ Թուրքիան օգտագործում է սիրիացի վարձկաններին` Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ պայքարելու համար»: «Շատ ցավալի է, որ սիրիացի վարձկանները օգտագործվում են Էրդողանի կողմից», — ընդգծել է նա:

Նշվում է նաև, որ Ֆրանսիան, որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, մտադիր է Թուրքիայից բացատրություն պահանջել իր տարածքով սիրիացի գրոհայիններին Ադրբեջան տեղափոխելու համար: Այս մասին հայտարարել Էր նախագահ Էմանուել Մակրոնը՝ հավելելով, որ թուրքական Գազիանթեփով 300 սիրիացի վարձկանների ժամանումը Բաքու հաստատված փաստ է։

Հիշեցնենք, որ Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվում են քաղաքացիական անձինք: Շփման գծի ողջ երկայնքով համառ մարտերում երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման փաստեր:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+