Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է սեպտեմբերի 29-ի առանցքային իրադարձությունները։
— Ռազմաճակատում Ադրբեջանը շարունակել է կրել ծանր կորուստներ․ միայն այսօր՝ 17 տանկ, 4 զրահափոխադրիչ, 3 ինժեներական տեխնիկա, 13 ԱԹՍ։
— Ադրբեջանական և թուրքական օդուժը թիրախավորել է ՀՀ Վարդենիս քաղաքի զորամասը, հարակից գյուղերը, ինչպես նաև՝ Հայաստանի օդային տարածքը պաշտպանող ՀՀ ԶՈՒ Սու-25 ռազմական օդանավը։ Օդաչուն զոհվել է։
Վարդենիսում ունենք նաև 1 քաղաքացիական կորուստ։
— Առավոտյան տեղեկացանք մեր կողմից ադրբեջանական ուղղաթիռի խոցման մասին։
— Արցախում վերականգնվել է բջջային և համացանցային կապի մեծ մասը։
— ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ռուսական «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում ներկայացրել մեր դիրքորոշումը․ բանակցությունները պետք է վերսկսվեն այնտեղ, որտեղ դադարել են՝ համապատասխան մթնոլորտի պայմաններում։
— Ադրբեջանը թիրախավորել է բնակելի տներ Իվանյանում (նախկ․ Խոջալու)։
— Արայիկ Հարությունյանը հնչեցրել է հստակ․ «Զինադադար չենք խնդրելու, զինադադար պարտադրելու ենք։ Զինադադար խնդրելը կնշանակի Հայաստանի կործանում»։ Զինվորականների հետ այս հանդիպմանը նախագահի հետ էր նաև ՀՀ առաջին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
— Օրվա հաղթական սիմվոլիկայից՝ նախագահ Ա․ Հարությունյանը հանդիպել է ՊԲ հիմնադրման ակունքներում կանգնած գործող և պաշտոնաթող հրամանատարների հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







