ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Կրեմլի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ զրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։
«Առաջարկվել է քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրադրությունը։ Վլադիմիր Պուտինը լուրջ մտահոգություն է հայտնել շարունակվող մարտական գործողությունների կապակցությամբ։ Շեշտադրվել է հակամարտող կողմերի կողմից հրադադարի և ճգնաժամի դեէսկալացիայի նպատակով միջոցներ ձեռնարկելու վճռական անհրաժեշտությունը»,- ասվում է ռուսական կողմի տարածած հաղորդագրությունում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







