Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:06

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է արել չայցելել սահմանամերձ շրջաններ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել ԱՄՆ քաղաքացիներին պահպանել զգոնությունը և խուսափել ուղևորություններից դեպի շփման գծի և հայ-ադրբեջանական սահմանի մերձակայքում գտնվող շրջաններ:

«Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը կոչ է անում ԱՄՆ քաղաքացիներին զգոն լինել և զգուշություն ցուցաբերել հայ-ադրբեջանական սահմանի հատվածում լարվածության աճի և վերջերս տեղի ունեցած բռնությունների կապակցությամբ։ Դեսպանատունը կոչ է անում ԱՄՆ քաղաքացիներին խուսափել շփման գծի և սահմանի մոտ ուղևորություններից, այդ թվում՝ Դիլիջանի ազգային պարկից դեպի հյուսիս M4 և M16 ավտոմայրուղիներից արևելք ընկած շրջաններ և մինչև Տավուշի մարզի Վրաստանի հետ սահմանը», — ասված է հաղորդագրության մեջ: Դեսպանատունը նաև կոչ է արել չայցելել Արցախ։

Բացի այդ, դիվանագիտական ներկայացուցչությունն ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տվել հետևել տեղական լրատվամիջոցների հաղորդագրություններին: Հաղորդագրության մեջ նշվում է, որ դեսպանատունը շարունակելու է հետևել անվտանգության ոլորտի իրավիճակին և անհրաժեշտության դեպքում կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն:

Իր հերթին Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է արել առանց հատուկ անհրաժեշտության դուրս չգալ Աբշերոնի թերակղզու սահմաններից:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+