ՀՀ ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը նշանակվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնակատար: Այս մասին տեղեկությունը Facebook-ում հաստատել է ինքը՝ Ուլիխանյանը։
«Հաստատում եմ մամուլով շրջանառվող տեղեկությունը Պետական վերահսկողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելուս վերաբերյալ», — գրել է պատգամավորը ՝ խոստանալով լրացուցիչ հայտարարությամբ հանդես գալ սեպտեմբերի 28-ին:
Հիշեցնենք, որ ՊԵԿ գործող ղեկավար Դավիթ Սանասարյանի լիազորությունները ներկայումս դադարեցվել են։ ՀՀ ԱԱԾ-ն 2019թ.ապրիլին վերջինիս նկատմամբ մեղադրանք է առաջադրել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






