ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արմեն Փամբուխչյանին ՀՀ ԱԻ նախարարի տեղակալ նշանակելու մասին որոշում է ստորագրել:
Վարչապետի ստորագրած որոշման մեջ ասվում է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արմեն Փամբուխչյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ»։
Նշենք, որ նա օրեր ռաջ վայր էր դրել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորական մանդատը:
Հիշեցնենք, որ քիչ առաջ մանդատը վայր է դրել նաև իմքայլական պատգամավոր Գայանե Աբրահամյանը։ Ըստ շրջանառվող լուրերի՝ նա աշխատանքը կշարունակի կառավարությունում։ Այժմ հստակ չէ, թե ինչ պաշտոն կստանա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






